Մոսկովյան հիվանդանոցում 73  տարեկանում վախճանվել է  ռուսաստանցի հայտնի դերասան Ակեքսանդր Պորոխովշչիկովը:Դերասանը հոսպիտալացվել էր մարտի սկզբին` իշեմիկ ինսուլտի ախտանիշով:

Մարտի 10 –ին ինքնասպան էր եղել նրա կինը` Իրինան, ով ամուսնու հիվանդության հետ կապված խորը դեպրեսիայի մեջ էր:

Պորոխովշչիկովը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Նավապետ Նեմոն», «Յուրայինների մեջ` օտար, օտարների մեջ` յուրային», «Վառվիր, վառվիր, իմ աստղ» , «Պրոֆեսոր Դոուելի կտակը» եւ այլն: 1998 թ-ից դասավանդում էր Թատերարվեստի ռուսաստանյան ինստիտուտում: