Եգիպտոսի բարձրագույն ընտրական կոմիտեն Եգիպտոսի նախագահի 10 թեկնածուի, այդ թվում` պաշտոնի հիմնական հավակնորդներին, դուրս է թողել ընտրապայքարից:

Այսպիսով, ընտրապայքարը շարունակելու հնարավորություն չեն ունենա նախկին փոխնախագահ Օմար Սուլեյմանը, «Մահմեդական եղբայրների» թեկնածու Հեյրատ ալ Շաթերը, սալաֆիտների ուլտրապահպանողական քարոզիչ Աբու Իսլամը եւ Այման Նուրը, ով դեռ 2005թ. ընտրություններին Հոսնի Մուբարաքի հիմնական մրցակիցն էր:Սուլեյմանի թեկնածությունը մերժվել է այն հիմնավորմամբ, որ նահանգներից մեկից անհրաժեշտ թվով ստորագրություններ չի բերել, սալաֆիտների ներկայացուցչին խանգարել է նրա մոր երկքաղաքացիությունը, «Մահմեդական եղբայրների» թեկնածու ալ Շաթերին եւ լիբերալ Նուրին` նախկին դատվածությունը:

Մայիսի 23-24-ը նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթուղթ է տրվել 23 թեկնածուի: