Լեգենդար «Տիտանիկի» նավաբեկության վայրում  հարգանքի տուրք են մատուցել զոհված ուղեւորների հիշատակին: Ողբերգության օրվանից անցել է արդեն հարյուր տարի:

Հիշատակի արարողությունը տեղի է ունեցել բրիտանական «Balmoral» զբոսանավի վրա:ВВС-ին ուղիղ հեռարձակել է արարղությունը, որին մասնակցել են զոհված ուղեւորների եւ անձնակազմի անդամների մի քանի տասնյակ հարազատներ:

«Balmoral»-ի վրա հիշատակի արարողությունն սկսել էր հենց այն ժամանակ, երբ «Տիտանիկը» բախվել էր սառցաբեկորին:ԱՄՆ-ի կողմից  այս գիշեր նույն վայրին է մոտեցել «Azamara Journey» զբոսանավը: Երկու զբոսանավերն էլ ազդանշան են տվել` ի հիշատակ զոհերի, հաղորդում է NEWSru.com-ը:Նշենք, որ «Տիտանիկի» աղետի հետեւանքով զոհվել էր 1514 մարդ, փրկվել կարողացել էին միայն 710-ը: