Ռուս հայտնի դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովին կյուղարկավորեն մոր կողքին: Ընտանիքի փաստաբան Սերգեյ Ժորինն ասել է, որ դերասանը ժամանակին հողատարածք է գնել մոր շիրիմի կողքին:

Հուղարկավորությունը, ըստ նրա, տեղի կունենա ապրիլի 18 -ին: Հնեց այդ օրն էլ լրանում է նրա կնոջ մահվան քառասունքը, տեղեկացնում է «Ռոսբալտը»:Հիշեցնենք, որ 73-ամյա դերասանը մահացել է ապրիլի 15-ի գիշերը: Նա հոսպիտալացվել էր մարտի սկզբին` իշեմիկ ինսուլտի ախտանիշով:

Մարտի 10 –ին ինքնասպան էր եղել նրա կինը` Իրինան, ով ամուսնու հիվանդության հետ կապված խորը դեպրեսիայի մեջ էր: Հարազատներն ու մտերիմները Պորոխովշչիկովին այդպես էլ չէին հայտնել կոնջ մահվան լուրը: