Մարմնավաճառների հետ կապված սկանդալի մեջ ներքաշված են ոչ միայն Օբամայի թինկնապահները, այլեւ ամերիկացի զինվորականներ:
Բանակում հետաքննություն է սկսվել հինգ զինծառայողների նկատմամբ, ովքեր նախագահի թիկնապահներին օգնել են մարմնավաճառներ գտնել Կոլումբիայում: Հիշեցնենք, որ գաղտնի ծառայության աշխատակիցներն Օբամային ուղեցել էին Կոլումբիա կատարած այցի ժամանակ, որտեղ նա մասնակցել էր «Ամերիկաների գագաթնաժողովին»:
Սկանդալում ներքաշված գաղտնի ծառայությունների 12 աշխատակիցներն աշխատանքից ազատվել են` մինչեւ կատարվածի մանրամասների պարզումը: Սկանդալը բռնկվել էր այն բանից հետո, երբ մարմնավճառներից մեկն աղմուկ էր բարձրացրել, թե խոստացված փողերը չի ստացել:




























