Կալիֆոռնիայի ափին մերձակա Ֆրալոն կղզիների շուրջ առագաստանավերի մրցույթին մասնակցող զբոսանավն աղետի է ենթարկվել:  Միջադեպի արդյունքում մի մարդ զոհվել է, չորսն` անհետ կորել:

Սան Ֆրանցիսկոյի զբոսանավային ակումբներից մեկին պատկանող «Low Speed Chase» նավն ազդանշան է տվել այն բանից հետո, երբ հայտնվել է ժայռի վրա:  Դեպի աղետի ենթարկված զբոսանավ են ուղարկվել երկու մոտորանավակ եւ մեկ ուղղաթիռ, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անձնակազմի ութ անդամներից երեքին փրկարարները դուրս են բերել, մեկը զոհվել է, իսկ չորսն` անհետ կորել: