Ընդդիմադիր «Եվրոպական Բելառուս» շարժման համակարգող Դմիտրի Բոնդարենկոն ազատ է արձակվել: Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ նա թեկնածու Անդրեյ Սաննիկովի վստահված անձն էր:
Նախօրեին նախագահ Լուկաշենկոյի կարգադրությամբ ազատ է արձակվել նաեւ Սաննիկովը, ով 2010թ. դեկտեմբերի 19-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել:
Հայտնի է, որ Սաննիկովն ու Բոնդարենկոն ներման խնդրանքով դիմել էին Լուկաշենկոյին, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:




























