Ռուսաստանցի ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկին, ով որպես քաղբանտարկյալ ներկայումս ապրում է Մեծ Բրիտանիայում, Զատիկի կապակցությամբ մի քանի անսպասելի նախաձեռնություններով է հանդես եկել Facebook-ում: Նա մասնավորապես առաջարկել է Ռուսաստանում սահմանադրական միապետություն ստեղծել եւ գահին դնել բրիտանական արքայազն Հարիին, «ով ավելի շատ ռուսական արյուն ունի, քան Ռուսաստանի վերջին կայսեր Նիկոլայ II-ը»:
Բացի այդ, գործարարն առաջարկում է նոր համադաշնություւն ստեղծել` Ռուսաստանի բոլոր սուբյեկտներին պետական կարգավիճակ տալով: Նոր պետական կազմավորումները կոնսենսուսով իրենք պետք է ինքնուրույն որոշեն` ինչպիսի գործառույթներ պատվիրակել կենտրոնին: Երկրորդ քայլը պետք է լինի եկեղեցու ազատականացումը, եկեղեցիների գործունեությունը պետք է լինի թափանցիկ:
Վերջապես, Պետդուման եւ Դաշնային խորհուրդը պետք է լուծարվեն, իսկ օրինագծերը պետք է համընդհանուր քվեարկության դրվեն համացանցում:
Բերեզովսկու մյուս նախաձեռնություններից են անգլիական դատական համակարգի ներդրումը, քաղաքացիների տեղեկատվական հավասարության ապահովումը, ինչպես նաեւ բնական ռեսուրսների արդյունահանումից ստացված շահույթը քաղաքացիներին բաշխելը:




























