Ապրիլի 15-ի գիշերը իսլամիստ-գրոհայինների զինված խմբավորումը գրոհել է Պակիստանի Բաննու քաղաքի բանտը` ազատելով մոտ 400 դատապարտյալների, որոնցից մեկը մահվան է դատապարված Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի դեմ մահափորձի համար:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, հարձակվողները զինված են եղել ականանետերով եւ Կալաշնիկով ինքնաձիգերով: Ազատ արձակված դատապարտյալների մեծ մասը «Թալիբանի» գրոհայիններ են:

Պակիստանի «Թալիբան» շարժումն արդեն հայտարարել է, որ գրոհն իրենց կողմից է կազմակերպված եղել:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ հարձակման հիմնական նպատակը Ադնան Ռաշիդի ազատ արձակումն է եղել, ով կազմակերպել է Մուշարաֆի մահափորձը: