Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ ալկոհոլի ոչ մեծ քանակությունը բարձրացնում է մարդու ստեղծագործական ունակությունները, հաղորդում է  Science News-ը: Գիտնականները կարծում են, որ ստացված արդյունքները կարող են բացատրել նկարիչների, երաժիշտների եւ այլ ստեղծագործողների` ալկոհոլի նկատմամբ ունեցած հակումը:

Չիկագոյի Իլինոյսի համալսարանում անցկացված ուսումնասիրությանը մասնակցել է 40 տղամարդ: Նրանք ժամանակ առ ժամանակ ալկոհոլ են օգտագործել ընկերների հետ:

Գիտափորձի ժամանակ կամավորները կատարել են ստեղծագործական 15 առաջադրանք: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մասնակիցները առաջադրանքների կատրաման  ժամանակ ավելի մեծ հնարամտություն են դրսեւորել, քան սթափ վիճակում գտնվողները, որոնք ավելի երկար են մտածել:

Մասնավորապես առաջին խմբում ընդգրկվածները ճիշտ են կատարել առաջադրանքներից ինը, մինչդեռ երկրորդ խումբը` վեցը: Բացի այդ, խմածները լուծումը գտնելու վրա ծախսել են միջինը 11,5 վայրկյան, սթափները` 15,2:

Սթափ վիճակում բոլոր մասնակիցներն առաջադրանքները կատարել են գրեթե նույն կերպ: