Google –ն օգնել է կորած տղային 25 տարի անց գտնել իր ընտանիքը: Ավստրալիայի բնակիչ Սարու Բրայերլին  BBC-ի թղթակցին պատմել է իր կյանքի զարմանալի պատմությունը:

Սարուն ծնվել է 1981թ. Հնդկաստանում, աղքատ ընտանիքում: Երբ նա արդեն հինգ տարեկան էր, սկսել է իր ավագ եղբոր հետ վաստակել երկաթուղում` որպես բանվոր: Մի անգամ Սարուն պատահաբար քնում է գնացքներից մեկում եւ արթնանում է  արդեն Կալկաթայում:  Չիմանալով ինչպես վերադառնալ տուն, նա թափառում է փողոցներում եւ մուրացիկությամբ զբաղվում` մինչեւ մանկատանը հայտնվելը:

Մանկատնից նրան որդեգրում է ավստրալական մի ընտանիք: Սարուն մեծանում եւ դառանում է իսկական ավստրալացի` ընդունելով որդեգրած ծնողների ազգանունը:

Նա սակայն որոշում է գտնել իր արմատները:  Հիշելով, որ գնացքում մոտավորապես  14 ժամ է անցկացրել` Սարուն Google Earth ծրագրի միջոցով հաշվարկում է, թե Կալկաթայից մոտավորապես որ բնակավայրն է գտվում համապատասխան հեռավորության վրա:

Դիտելով բնակավայրերի լուսանկարները` նա գտնում է իր ծննդավայրը:  2011թ-ին, իր անհետացումից 25 տարի անց, նա մեկնում է այնտեղ, տեսողական հիշողությամբ  գտնում է իր տունը, սակայն պարզվում է, որ ընտանիքը տեղափոխվել է:

Բարեբախտաբար, պարզվում է, որ նրանք բնակվում են նույն քաղաքում, եւ Սարուին հաջողվում է գտնել մորը: Նրա եղբայրը իր անհետացումից հետո մահանում է` ընկնելով գնացքի տակ: Ինչպես պատմում է Սարուն, մայրը դիմում է գուշակի` իմանալու համար, արդյոք կենդանի է մյուս որդին, վերջինս էլ հավաստիացնում է, որ նա վերադառնալու է, գրում է  «Ուտրո.ռու»-ն: