Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով 77 մարդու է սպանել, փորձում է նորվեգական դատարանը վերածել «կրկեսային շոուի»: «Ընդդեմ իսլամի» պայքարող «նորվեգացի մարտիկի» դատավարությունը կշարունակվի ապրիլի 16-ին:
Նշենք, որ Բրեյվիկը հպարտորեն խոստովանել է, որ Օսլոյում 8 եւ ամառային ճամբարում 69 մարդու սպանությունն իր ձեռքի գործն է: Բրեյվիկի փաստաբանի խոսքով` «միայնակ մարդասպան գայլը» ոչ միայն կբացատրի իր գործողությունները, այլ «ափսոսանք կհայտնի, որ չի կարողացել շարունակել»,- հաղորդում է Reuters-ը:
Նորվեգացիներն անհանգստանում են, որ Բրեյվիկին կհաջողվի դատավարությունը, որը լուսաբանելու է 800 լրագրող, կվերածի իր գաղափարների քարոզչության: Պաշտպանական կողմը հրավիրել է 29 վկաների` իսլամիստներից մինչեւ աջակողմյան բոլոգերներ, ովքեր պաշտպանելու են նրա աշխարհայացքները:
«Ըստ երեւույթին դատական գործընթացը կրկես է լինելու...սա եզակի հնարավորություն է աշխարհին բացատրել գաղափարը (մանիֆեստի)», - գրել է Բրեյվիկն իր վերջին նամակում, որը հրապարակվել է նորվեգական VG պարբերականում:




























