Սիրիական իշխանությունները կարող են չընդունել որոշ միջազգային դիտորդների թեկնածությունները` ազգային հատկանիշով պայմանավորված, կիրակի հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուտայնու Շաաբանը:

Նա նաեւ հայտարարել է, թե չեն կարող երաշխավորել դիտորդների լիարժեք անվտանգությունը, եթե նրանք ցանկանան իրենց հայեցողությամբ տեղաշարժվել երկրով, թեեւ մարդականց հետ նրանց շփման ազատությունը նախատեսված է ՄԱԿ-ի բանաձեւով:

Դիտորդների վեցհոգանոց առաջին խումբը պետք է ժամանի կիրակի երեկոյան: Երկրորդ խմբի այցը նախատեսվում է առաջիկա օրերին: Աշխատանքի հաջող մեկնարկի դեպքում նրանց ընդհանուր թիվը նախատեսվում է հասցնել 250-ի:

Նշենք, որ ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայում դիտորդական առաքելության մասին բանաձեւն ընդունել էր շաբաթ օրը: