Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իտալական Il Giornale թերթին տված հարցազրույցում ասել է, թե ատամնաբույժ Նիկոլ Մինետտիին եւ զույգեր Իմմե եւ Էլեոնորե դե Վիվոներին տրված գումարներն իր «պարտքն» են եղել:
Միլանի դատախազությունը «կասկածելի» է գնահատել երեք աղջիկներին իր հաշվից տրված 127 հազար եվրոն:
Սակայն Բեռլուսկոնին նշել է, թե դա միայն օգնություն էր. «Մինետտին դժվար պահին օգնություն է խնդրել, եւ ես օգնել են հաճույքով: Lenta.ru-ի փոխանցմամբ, նա 60 հազար եվրոն ծախսել է իր փաստաբանների վրա: Դե Վիվո քույրերին տրված 60 հազար եվրոն Բեռլուսկոնին եւս բացատրել է դրամատիկ իրավիճակով:
«Ես իմ պարտքն եմ համարում այդ մարդկանց մշտապես օգնելը»,- ասել է Բեռլուսկոնին:
Նշենք, որ Մինետտին եւ դե Վիվո քույրերը մեղադրվում են «բունգա-բունգա» երեկույթներին ունեցած մասնակցության մեջ: Այդ երեկույթների գործով դատավարությունը սկսվելու է ապրիլի 16-ին:

Լուսանկարում. Դե Վիվո քույրերը (ձախից), Նիկոլ Մինետտին (աջից)




























