ՄԱԿ-ի դիտորդների առաջին խումբը ապրիլի 15-ի երեկոյան ժամանել է Դամասկոս: Առաքելության կազմում վեց մարդ է ընդգրկված, նրանք աշխատանքը կսկսեն ապրիլի 16-ին, հաղորդել է ՄԱԿ-ի խաղաղարարական գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Ք. Դուայերը: Հիշեցնենք, դիտորդները պետք է հետեւեն ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայում ճգնաժամը կարգավորելու ծրագրի կատարման ընթացքին:
Ըստ Անվտանգության խորհրդի բանաձեւի` որպես միջազգային դիտորդներ Սիրիա պետք է մեկնեն սկզբում 30 մարդ, իսկ այնուհետեւ նրանց քանակը պետք է հասնի 200-ի:
Դիտորդների առաջին խմբի խնդիրը երկրում ներկայիս իրավիճակի գնահատումն է անվտանգության տեսանկյունից եւ սիրիական իշխանությունների հետ աշխատանքի կարգավորումը: Անհրաժեշտ է նաեւ պարզել, թե որքան խիստ է մտադիր պաշտոնական Դամասկոսը վերահսկել դիտորդների գործողությունները եւ տեղաշարժերը, հաղորդում է BBC-ն:
Սիրիայի պետական տեղեկատվական գործակալութունը լուրերում հաղորդել էր, որ երկիրը ողջունում է դիտորդներին, որոնք վկա կդառնան զինված ահաբեկիչների խմբերի կողմից իրականացված հանցագործություներին:




























