Սերբիայի հանրապետական ընտրական հանձնաժողովը նախագահի տասներկու թեկնածուների է գրանցել:
Նրանց թվում են Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը (Դեմոկրատական կուսակցություն), նրա գլխավոր մրցակից Տոմիսլավ Նիկոլիչը (Սերբական առաջադիմական կուսակցություն), Իվիցա Դաչիչը (Սերբիայի սոցիալիստական կուսակցություն), Չեդոմիր Յովանովիչը (լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Վոյիսլավ Կոշտունիցան (Սերբիայի դեմոկրատական կուսակցություն), Զորան Ստանկովիչը (Սերբիայի միացյալ շրջաններ), Յադրանկա Շեշելը (Սերբական արմատական կուսակցություն) եւ Վլադան Գլիշիչը («Դռներ» շարժում):
Սերբիական ընտրական հանձնաժողովը գրանցել է նաեւ թեկնածուներ Իշտվան Պաստորին (Վոեւոդինայի հունագարացիների միություն), Մուամեր Զուկորլիչին (սերբիական իսլամական համայնքի գլխավոր մուֆթի) եւ Զորոն Դրագիշիչին (Բանվորների եւ գյուղացիների շարժում):
Ընտրական հանձնաժողով փաստաթղթերի հանձնման ժամկետի լրանալուց մոտավորապես երկու ժամ առաջ ստորագրություններ եւ այլ նյութեր է հանձնել Դանիցա Գրուիչիչը (Սոցիալ-դեմոկրատական միություն):
Սերբիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին` խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ միեւնույն օրը:




























