Մալիում առեւանգել են Շվեյցարիայից գնացած միսիոներուհուն: Հայտնի է, որ կնոջ անունն է Բեատրիս, եւ նրան առեւանգել են Թիմբուքթու քաղաքի հենց իր տնից: Կինը տիրապետում է տեղական մի քանի լեզուների: 

Ներկայումս առեւանգման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոն, Շվեյցարիայի ԱԳՆ-ն ուսումնասիրում է  ստացվող տեղեկատվությունը: 

Հիշեցնենք, որ Մալիում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել մարտի 21-ի լույս 22-ի գիշերը: Զինվորականները դժգոհ էին տուարեգների ապստամբության նկատմամբ իշխանութունների արձագանքից:

Մալիի հյուսիսում ռազմական հեղաշրջումից հետո ավելի են ակտիվացել տուարեգների ապստամբ ցեղախմբերը: Ներկայումս տուարեգները վերահսկում են խոշոր քաղաքներ Թիմբուքթուն, Գաոն եւ Քիդալը, որոնք գտնվում են երկրի հյուսիսում` Ազավադ շրջանում, որի անկախությունը նրանք հռչակել էին ապրիլի 6-ին: