«Տիտանիկի» իսկական տոմսը զբոսանավի խորտակման 100-ամյա տարելիցին նվիրված Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 56,25 հազար դոլարով: Վերջին ընթրիքի ճաշացանկի համար գնորդը վճարել է 31,25 հազար դոլար: Տոմսի եւ ճաշացանկի տեր են դարձել ամերիկյան մասնավոր հավաքածուատերեր:
Ինչպես նշել է Bonhams աճուրդային տան խորհրդատու Գրեգ Դիտրիխը, ամենաքիչ պահանջարկն են ունեցել զբոսանավի աղետին վերաբերող տարբեր փաստաթղթերը: Այսպես, օրինակ սուզվող «Տիտանիկից» «Օլիմպիկ» նավին ուղարկված հեռագիրը ձեռք է բերվել ընդամենը 27,5 հազար դոլարով, իսկ «Կարպատիա» նավի նավապետի ձեռագիր զեկույցը, որն ապաստանել էր աղետից փրկվածներին, ընդհանրապես չի հետաքրքրել հավաքածուատերերին, հայտնում է KM.RU-ն:
«Տիտանիկն» իր կառուցման պահին աշխարհի ամենախոշոր ուղեւորատար զբոսանավն է եղել: 1912 թվականի ապրիլի 14ին ` իր առաջին երթի ժամանակ, բախվել է սառցաբեկորին եւ սուզվել 2 ժամ 40 րոպե անց: Տախտակամածին գտնվել են 1316 ուղեւորներ եւ անձնակազմի 908 անդամներ` ընդհանուր 2224 մարդ: Նրանցից փրկվել են 711 մարդ, զոհվել` 1513-ը:




























