Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակում (ԱրմՌոբոտիքս) հայտարարում է «Գծին հետեւող ռոբոտ 2012» մրցույթի գրանցումը, որն իրականացվում է http://digitec.am/armrobotics.php?id=186 կայքում մինչեւ մայիսի 4-ը:

Մրցույթը նախատեսված է մինչեւ 20 տարեկանների համար: «Մենք կարեւորում ենք հատկապես դպրոցականների եւ ցածր կուրսերի ուսանողների մասնակցությունը ԱրմՌոբոտիքսին»,- NEWS.am-ին ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:  

Մրցույթի ընթացքում մասնակիցների առջեւ դրված խնդիրն է նախագծել եւ պատրաստել այնպիսի ռոբոտ, որը պետք է ճանապարհ անցնի լաբիրինթոսում, գտնի բոլոր վերջնակետերը եւ ետ վերադառնա իր անցած ամենակարճ ճանապարհով: Դաշտը (լաբիրինթոսը) իրենից ներկայացնում է սպիտակ հարթություն, որի վրա կան սև գծեր եւ քառակուսիներ: Լաբիրիթոսն ունի 4 եւ ավելի վերջնակետեր, որոնցից յուրաքանչյուրը կամայականորեն կարող է լինել սկզբնակետ ռոբոտի համար:  

Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, աջակիցներն են՝ «ԱրթինՎարուժան», «Դ-Լինկ» ընկերությունները, ՀՀ Պաշտպանության Նախարարությունը: