Կազբեգիի շրջանում տեղի ունեցած  փլուզման հետեւանքով փակ է ռազմա-վրացական ճանապարհը: 

Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի գլխավոր վարչությունում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ փլուզումը ծածկել է  ավտոճանապարհի ծածկույթը: Ավտոմեքենաների  անվտանգ տեղաշարժն ապահովելուն անհնարինությամբ պայմանավորված, Հյուսիսային Օսիայի կառավարության արտակարգ իրավիճակների հանձնաժողովի հրահանգի համաձայն երթեւեկությունն արգելված է ապրիլի 15-ի ժամը 11:00-ից:

Այս պահին, նախքան ԱԻՆ-ի հատուկ կարգադրությունը, Վլադիկավկազ-Լարս հատվածում երթեւեկությունն արգելված է երկու ուղղություններով էլ:

Ռազմա-վրացական ճանապարհը Վրաստանը կապում է Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես` Հայաստանի հետ: Այդ ճանապարհով  հանրապետություն է տեղափոխվում բեռների հիմնական հոսքը: