Հնդկաստանի Փենջաբ նահանգում, ապրիլի 15-ի երեկոյան պայթյուն է որոտացել տեքստիլ ֆաբրիկայում:

Ինչպես հաղորդում է Punjabnewsline.com պորտալը, պայթյունից ֆաբրիկայի շենքը փլվել է, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 40-ը` վիրավորվել, եւս 120 աշխատակիցներ գտնվում են փլատակների տակ:

Աշխատանքային օրերին ֆաբրիկայում գտնվողների թիվն անցնում է 400-ից, սակայն կիրակի երեկոյան ֆաբրիկայում աշխատանքի է դուրս եկել 200 մարդ:

Ականատեսների վկայությամբ պայթյունը որոտացել է ֆաբրիկայի էլեկտրական ենթակայանում, որին հաջորդել է շենքի փլուզումը:

Դեպքի վայր են ժամանել մի քանի հրշեջ հաշվարկներ, որոնք փլատակների տակից դուրս են բերել ավելի քան 40 տուժածների, նրանցից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ բազմաթիվ մարդիկ կան: