Ռուսական Պետդումայում 39 պատգամավորների տարեկան եկամուտը պաշտոնապես կազմում է ավելի քան մեկ միլիոն ԱՄՆ դոլար:
Համաձայն Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատի կայքում օրենսդիրների եկամուտների մասին հրապարակված տվյալների`նախորդ տարվա ընթացքում ամենաշատը վաստակել են «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչները. Խմբակցության 237 անդամներից 23-ը տարեկան վաստակում են 30 միլիոն եւ ավելի ռուբլի: «Սպրավեդլիվայա Ռոսիայում» կան յոթ միլիոնատերեր, ՌԼԴԿ-ում`հինգ, կոմունիստների շարքում` չորս, հաղորդում է «Ռիդուսը»` հղում անելով «Մոսկովսկիե նովոստի»-ին:




























