Այնհայտ անձինք գրավել են Վլադիվոստոկի պետական համալսարանի մասնաշենքերից մեկը: Նրանք կոտրել են մուտքի դուռը, հայտարարելով, որ մասնաշենքն իրենց է պատկանում:
Նրանք իրենց գործողությունների օրինականությունը հիմնավորող փաստաթղթեր չեն ներկայացրել, իսկ մասնաշենքի անվտանգությունն ապահովող աշխատակիցներին դուրս են վռնդել: Գրավված մասնաշենքում տեղադրված սարքավորումների արժեքը կազմում է մոտ 400 հազար ռուբլի:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ներկայումս այդ մասնաշենքը վթարային վիճակում է եւ վերանորոգման կարիք ունի:
Ավելի վաղ մասնաշենքը տրվել է լիցեյի կառավարմանը, որը 1993-ին զբաղեցրել է այդ շենքը, սակայն վերակազմավորումից հետո այն հանձնվել է Վլադիվոստոկի պետական համալսարանին:
Համալսարանի ռեկտորը մտադիր է դիմել Անվտանգության դաշնային բյուրոյին եւ Մրիմորյեի նահանգապետին, որպեսզի լուծեն ստեղծված իրավիճակը:




























