Թուրքական դատարանը բավարարել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ  Բեյքոզի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցու հիմնադրամի հայցը, որով Ստամբուլի քաղաքապետարանից պահանջվում է հետ վերադարձնել հայկական եկեղեցուն պատկանող 37 հազար 500 քմ տարածքը:

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ`Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Վարուժան Մաղաթյանը նշել է, թե իրենք տարիներով սպասել են դատարանի այս որոշմանը: «Ստամբուլի քաղաքապետարանը բողոքարկելու է դատարանի վճիռը, սակայն կարծում ենք, որ բողոքարկման ընթացքում որոշումը կրկին մեր օգտին է լինելու»,-ասել է Վարուժան Մաղաթյանը: