Ադրբեջանի ԱԳ նախարարությունն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ առանց Վրաստանի պետական կառույցների համապատասխան թույլտվության, այդ երկրի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներ այցելություններ կատարելուց: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Վրաստանի օրենսդրության համաձայն, նման այցերն անօրինական են համարվում, իսկ այց կատարողները ենթարկվում են պատասխանատվության:

Այսպիսով, թեեւ կոնկրետ տարածքներ չեն նշված, սակայն ակնհայտ է, որ խոսքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին է, որոնց միակողմանի անկախությունը ճանաչել է միայն Ռուսաստանը: