«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները վերսկսել են իրենց «գարնանային հարձակումները». նրանք կրակ են բացել երկրի Լոգար նահանգում կառավարական շենքերի վրա, հաղորդում է «Կոմերսանտը»` վկայակոչելով «Փաժվաք» գործակալությունը:
Նախօրեին թալիբները գրոհել էին Քաբուլում, նաեւ Նանգարհար, Լոգար եւ Պակտիա նահանգներում կառավարական շենքերը, ռազմակայանները, օդանավակայանը: Քաբուլում մարտերը շարունակվել են 18 ժամ: Աֆղանստանի կառավարական ուժերն, ընդհանուր առմամբ, ոչնչացրել են 36 գրոհայինի:




























