Ֆրանսիացի գիտնականները նկատել են, որ Հիմալայների սառույցները հալվելու փոխարեն ավելանում են: Գրենոբլի համալսարանի երկրագետները այդ ֆենոմենը հայտնաբերել են այն բանից հետո, երբ ուսումնասիրել են Հիմալայների շրջանում տեղակայված Կարակորում լեռնաշղթան:
Հետազոտության ընթացքում Ջուլի Գարդելի գլխավորած ֆրանսիացիների խումբը համեմատել է լեռների 2000 եւ 2008թթ. եռաչափ քարտեզները: Երկրագետները չափել են սառցային հավասար հատվածների բարձրությունը եւ քարտեզի հետ համեմատելով հայտնաբերել, որ դրանց բարձրությունը 5,5 հազ քկմ մակերեսով զգալի ավելացել է:
Ըստ մոտավոր հաշվարկների` այդ շրջանում սառցե մակերեւույթն աճում է տարին 11-33 սմ, գրում է «Ուտրոն»:
Չնայած, նման անոմալ իրավիճակն ամբողջ Հիմլայներում չէ: Լեռան մյուս մասերում սառույցները շարունակում են հալվել: Ամեն տարի նրանք ավելի նվազում են` 300 կգ մակերեւույթի յուրաքանչյուր քմ-ի համար: Այլ կերպ ասած, ամեն տարի սառցե շերտի հաստությունը նվազում է մոտավորապես 70 սմ-ով:
Ինչն է իրականում դարձել Կարակորումի սառույցների աճի պատճառը, գիտնականները դեռեւս հստակ չգիտեն:




























