Oracle ընկերությունը Google որոնման համակարգից 1 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջում: Այն որոնման համակարգին դատի է տվել Java-ն օգտագործելու համար:
Android համակարգում Java տեխնոլոգիաների օգտագործման դատալսումները տեղի կունենան ապրիլի 16-ին, հաղորդում է «Ֆինմարքեթը»` հղում անելով The Financial Times թերթին:
Եթե Oracle-ի պահանջները Google-ի նկատմամբ հիմնավոր համարվեն, ընկերությունը կարող է պահանջել աշխարհում հանրահայտ դարձած Android պլատֆորմով սմարթֆոնների վաճառքի ագելքն ԱՄՆ-ում: Oracle-ը Google-ին կարող է առաջարկել հավաստագիր գնել իր տեխնոլոգիաների կիրառման համար:
Google-ն անձամբ իր հնարավոր կորուստներն Oracle-ի մեղադրանքների հետեւանքով գնահատում է առնվազն 100 միլիոն դոլար:




























