Քրդերի մի խումբ, ապրիլի 14-ին, Գերմանիայի Քյոլնի շրջանում Ռեյնա գետի վրա փորձել է զբոսանավ գրավել: Քրդական բանվորական կուսակցության (PKK) շուրջ տասնյակ անդամներ ներխուժել են նավի հրամանատարի սենյակ եւ նավի վրա քաղաքական կարգախոսներ պարունակող դրոշ պարզել: Բացի այդ, նրանց ձեռքին եղել է իրենց առաջնորդ Աբդուլա Օջալանի պատկերով պաստառ:
Քրդերը ցանկացել են նավը մոտեցնել ափին եւ բարձրախոսով կարդալ իրենց մանիֆեստը: Քրդերը պահանջել են, որ հրամանատրը նավի կառավարումն իրենց հանձնի, սակայն նա հրաժարվել է դա անել, հաղորդում է Lenta.ru-ն:
Նավի վրա, բացի անձնակազմից եղել է շուրջ 10 ուղեւոր: Նրանցից մեկն էլ հենց ոստիկանության է կանչել:
Իրավապահները իջել են նավի վրա եւ վերահսկողությունն իրենց ձեռքը վերցրել: Նավը գրավածներին ձերբակալել են:
Ոստիկանությունում ասել են, որ քրդերն անզեն են եղել եւ դիմադրություն ցույց չեն տվել:




























