Հասարակության 50 տոկոսը սպասում է ընտրակաշառքի, երբ ՀԱԿ-ը  քաղաքացիների դուռը ծեծում է ասում են. «Բա փողը»: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է թիվ 36 ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, հավելելով, որ ի պատասխան դրա, ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ դա հաջորդ խումբը կտա:

Ասուլիսին հրավիրված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ ահազանգ է ստացվել, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները շրջում են տներով եւ ասում, որ «Ժառանգությանը» ձայն չտան, քանի որ իշխանության հետ գործարքի են գնացել եւ իրենց ձայնը տան ՀԱԿ-ին: Ի պատասխան սրա, Պետրոս Մակեյանն ասաց, որ իրենք նման քայլի չեն գնա եւ դրանք հավանաբար սադրիչներ են: