ԿԺԴՀ-ի հրթիռի մեկնարկի անհաջողությունը երկրի նոր առաջնորդ Կիմ Չեն Ընի համար դարձել է հսկայական նվաստացում: ԿԺԴՀ-ի մասնագետ Մարկուս Նոլենդն իր բլոգում նշել է, որ դժվար է  ավելի մեծ ստորացում պատկերացնել:

«Հյուսիսային Կորեան մտադրվել էր ոչ միայն մեկ հարվածով ձեռնոց նետել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԱՄՆ-ին եւ նույնիսկ իր տիրակալ Չինաստանին, այլեւ ցուցաբերել անհանդուրժողականություն: Մեկնարկին մասնակցած գիտնականներից եւ ինժեներներից մի քանիսին, ամենայն հավանականությամբ, սպառնում է Ուղղիչ-աշխատանքային ճաամբարների գլխավոր վարչությունը (ՈՒԱՃԳՎ)-ն` որպես քավության նոխազներ այդ անհարմարության համար», - եզրակացություն է անում փորձագետը, որին մեջբերում է The New York Times-ը (թարգմանությունը`InoPressa):

Հրթիռի անհաջող մեկնարկը կարող է դառնալ այն բանի առաջին ստուգումը, թե կհամարձակվի արդյոք որեւէ մեկը ձեռնոց նետել Կիմ Չեն Ընի ղեկավարմանը: Բացի դրանից, ըստ նրանց, հարց է ծագում,  թե արդյոք նա գայթակղության չի ենթարկվի ավելի  խոշոր սադրանք կազմակերպելու:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ԿԺԴՀ-ում մեկնարկել էր  հրթիռ: Սակայն  այն պայթել էր եւ բեկորների վերածվել, որոնք ընկել են Դեղին ծովը` Հարավային Կորեայի արեւմտյան ափի մոտ: