Ռուսաստանի գերագույն դատարանը օրինական է ճանաչել իր դասարանցիներին դանակահարած Սերժ Հարությունյանի դատավճիռը: Նրան դատապարտել են 6 տարվա ազատազրկման, պատիժը կրելու է անչափահասների համար նախատեսված կալանավայրում:

Այսպիսով, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Գերագույն դատարանն մերժել է Հարությունյանի վճռաբեկ բողոքը: Վերջինիս փաստաբանը հայտարարել է, որ առաջին ատյանի դատարանը անարդար վճիռ է կայացրել եւ խնդրել է նվազեցնել պատժաչափը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա փետրվարի 9-ին Մոսկվայի քաղաքային դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Սերժ Հարությունյանին, ով երեկոյի ժամանակ դանակահարել էր իր 4 դասարանցիներին:

2011-ի ապրիլի 11-ին 9-րդ դասարանի աշակերտը Հարությունյանն, ըստ իրավապահ մարմինների վարկածի, իրենց տանը երեկոյի ժամանակ վիճել է իր համադասարցնիների հետ եւ դանակով հարվածել է նրանցից 4-ին: Նրանց բոլորին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: 16-ամյա Անտոնը վնասվածք է ստացել սրտի եւ դեմքի հատվածներում, 16-ամյա Ուլյանան` փորին, կրծքին եւ աչքերին, 16-ամյա Գլեբը` փայծախին, իսկ 15-ամյա Միխայիլը` ուսին, մեջքին եւ քունքին: