Հայկական գինին Ռուսաստանում գնում են էկզոտիկայի համար: Նման  դիտարկում է արել ռուսական  «Յագուար 17»  տարածող ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Նիկիտինը` Երեւանում ապրիլի 16-ին ելույթ ունենալով հայկական գինեգործության հարցերով սեմինարին:

2011 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 1 միլիոն լիտր գինի, կամ շուկայի շուրջ 0,3%-ը: Հայկական գինու միջին գինը մեկ շշի համար 270 ռուբլի է, միջին գնային հատվածում վերին տեղը, որտեղ այն մրցակցում է ֆրանսիական եւ իտալական գինիների հետ. ադրբեջանական եւ  մոլդովական գինիներն էապես էժան են: Նման իրադրությունը  «տարօրինակ է», կարծում է Ս. Նիկիտինը, քանի որ դա ոչինչ չի տալիս հայկական ընկերություններին. սպառողներն այդ նույն գնով նախընտրում են գնել ֆրանսիական գինի:  

Հայաստանից գինին արտահանում են կոնյակ արտադրողները, եւ հենց դա է, ըստ Նիկիտինի, խանգարում գինու արդյունաբերությանը: Հայկական գինուն անհրաժեշտ է իր բրենդը եւ պետության ուշադրությունը: Այսպես, Ռուսաստանում պետությունը վարկերի տոկոսային դրույքներ է սուբսիդացնումգինեգործական ընկերությունների համար:

«Այս ոլորտում մեկ աշխատատեղը ստեղծում է 28-ը հարակից բնագավառներում»,- նշել է Ս. Նիկիտինը: