Ամերիկահայ երիտասարդական «Միավորված երիտասարդ հայեր» կազմակերպությունն ապրիլի 24 –ին զանգվածային հանրահավաք կկազմակերպի` պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչում եւ ժառանգների փոխհատուցում:
Միջոցառումը հայկական սփյուռքը կողմից կազմակերպվող ամենախոշոր ակցիաներից է, որին կմասնակցեն քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, պաշտոնատար անձինք, մտավորականության ներկայացուցիչներ, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ: Հայ համայնքի ականավոր դեմքերը հրավիրվել են փակման արարողությանը:




























