Այսօր` ապրիլի 16-ին, ժամը 16-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Սպիտակ-Երեւան ճանապարհի Սպիտակի ոլորաններում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը, Միթսուբիշի Պաջերո մակնիշի մեքենան ձորն է ընկել: Վթարի հետեւանքով մեկ ուղեւոր մահացել է, եւս երեքը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Նախնական տեղեկություններով, տուժածները եղել են Նալբանդ գյուղի բնակիչներ: