Իտալական Պադույա (Վենետո) նահանգի Սան-Ջորջիո-դելլե-Պերտիչեի 97-ամյա բնակչուհի Էլենա Նովելլոյի մոտ հանկարծ սկսել են նոր ատամներ աճել:
Կինը արդեն գրեթե մեկ տարի պինդ կերակուր չէր ուտում, միայն երեխաների համար նախատեսված սնունդ, քանի որ ատամներ չուներ:
Պառավի զարմանքը մեծ է եղել, երբ մի անգամ առավոտյան բերանում հայտնաբերել է սկզբում մեկ, իսկ մի քանի օր անց` եւս մեկ ատամ, որոնք այժմ արդեն հինգն են:
Այդ անսովոր երեւույթի ուսումնասիրությամբ զբաղվում են տեղական բժիշկներն ու ատամնաբույժները, որոնք դեռեւս չեն գտել այդ ֆենոմենի գիտական բացատրությունը, հաղորդում է «Իտալիա պո-ռուսսկին»:




























