Չինաստանում ապրիլի 6-ին Ֆենսին ածխային մասնավոր ձեռնարկության հեղեղման արդյունքում զոհերի թիվը հասել է 12-ի:

Ապրիլի 16-ին` միջադեպից 10 օր անց, Ցզյաոհե քաղաքի Ֆենսիին ածխահանքից  8 մարմիններ են հանվել:

Ապրիլի 13-ին հայտնաբերվել էին եւս 4 հանքափորների մարմիններ: Փրկարարները  հանքահորից  առնվազն  20 հազար խորանարդ մետր ջուր են դուրս հանել:  Հետաքննությունը ցույց է տվել, որ ջուրը լցվել է հարեւան պետական հանքահորից, հաղորդում է Ուկրինֆորմը: 

Վերջին մի քանի օրերի ընթացքում դա  այդ բնագավառում միակ ողբերգությունը չէ: Այսպես, երեկ առնվազն 15 մարդ է զոհվել  երկու ածխահանքերի հեղեղման հետեւանքով: