«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսան այսօր` ապրիլի 16-ին բացվել է 1 դոլար/393 դրամ փոխարժեքով: Սակայն դոլարի էյֆորիան արագ անցել է` ամենայն հավանականությամբ ՀՀ կենտրոնական բանկի դոլարային ինտերվենցիայի պատճառով: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն արդեն արժեր 392.25 դրամ: Սակայն միջին փոխարժեքը կազմել է 1դոլար/392.81 դրամ, որը գերազանցում է նախորդ (ապրիլի 13-ի) նստաշրջանի ցուցանիշը 0.02 %-ով կամ 0.31 կետով: Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն փոխարժեքին ուղղակիորեն չի միջամտել, ինչն էլ նպաստել է դոլարի ամրապնդմանը:
Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 8.19 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում առայժմ փոխարժեքի էական փոփոխություններ չկան: Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 391.5 դրամն է, իսկ վաճառքի նվազագույն փոխարժեքը` 393 դրամը:




























