Պորոխովշչիկովների ընտանեկան փաստաբան Սերգեյ Ժորինը Twitter-ի իր միտրոբլոգում գրել է դերասանի մահվան իրական պատճառի մասին: Նա գրել է, որ մահվան պատճառը երիկամների չգործելն է եղել, իսկ դրա պատճառը դիաբետն է:
Ժորինը նաեւ հայտնել է, որ Կինոյի տունը եւ Դերասանի տունը հրաժարվել են իրենց մոտ անցկացնել Պորոխովշչիկովի հոգեհանգիստը: «Հիմա լուծում ենք տեղի հարցը, որտեղ պետք է անցկացվի հոգեհանգիստը: Դերասանի տունը մեզ մերժեց, Կինոյի տունը սկզբում պատրաստակամություն հայտնեց, բայց հետո իրենք ել մերժեցին»,- գրել է Ժորինը, հաղորդում է «Ռոսբալտը»:
73-ամյա Պորոխովշչիկովը մահացել է ապրիլի 15-ի գիշերը` ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո: Ավելի վաղ նշվում էր, որ ժողովրդական արտիստի հետ հրաժեշտի արարողությունը կկայանա Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում: Նրա հուղարկավորությունն, ամենայն հավանականությամբ, կկայանա ապրիլի 18-ին: Այդ օրը համընկնում է նրա կնոջ` Իրինա Պորոխովշչիկովայի ինքնասպանության 40-րդ օրվա հետ:




























