Ղրղըզստանի գլխավոր դատախազությունը Վրաստան եւ Ուկրաինա հարցումներ է ուղարկել` նախագահական գրասենյակի նախկին ղեկավար Օքսանա Մալեւանայի արտաքսման խնդրանքով: Այդ մասին հայտնել է գլխավոր դատախազ Աիդա Սալյանովան, հաղորդում է AKIpress-ը:
Միեւնույն ժամանակ K-News-ը հայտնում է, որ դրանք միայն Մալեվանայի տեղը պարզելու խնդրանքներ են:
Օքսանա Մալեւանան Ղրղըստանի նախագահի քարտուղարությունը ղեկավարել է 2009-ի սկզբից մինչեւ 2010թ. գարուն` Կուրմանբեկ Բակիեւի ժամանակ, ընդհուպ մինչեւ հեղափոխությունը:
Մալեվանային ներգրավել են որպես մեղադրյալ այսպես կոչված «ապրիլի 7-ի» գործով, որի շրջանակներում դատում են երկրի նախկին ղեկավարությանն ու ուժայիններին` ապստամբների մահվան մեղադրանքով:
2010թ. նոյեմբերին Օքսանա Մալեվանան չի ներկայացել դատական հերթական նիստին եւ լքել է երկիրը: Նա մեկնել է Ուկրաինա, ապա Թբիլիսի:




























