Իրանի պատվիրակությունը հետեւել է Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակման փորձին: Կորեական Yonhap գործակալության տվյալներով, ԿԺԴՀ է այցելել «Շահիդ Հեմաթ» արդյունաբերական խմբի ղեկավարության 12 անդամներ: Այդ խումբը զբաղվում է բալիստիկ հրթիռների մշակմամբ:

«Շահիդ Հեմաթ»-ի, ինչպես նաեւ այլ իրականակ կառույցների նկատմամբ պատժամիջոցներ են մտցված:

Հարավկորեական աղբյուրների փոխանցմամբ, պատվիրակները ցանկացել են իրենց աչքով տեսնել ԿԺԴՀ-ի ձեռքբերումներն այդ ոլորտում: Այլ աղբյուրներ չեն մեկնաբանում իրանական պատվիրակության ԿԺԴՀ այցը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային կորեայում հրթիռի արձակումն անհաջող է եղել. մեկնարկից քիչ անց հրթիռը պայթել է: