Նախկին քիքբռնցքամարտիկ Վյաչեսլավ Դացիկը` «Շիկահեր Տարզան» մականունով, Սանկտ-Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա` կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն անցնելու համար:

Նոր փորձաքննությունը պետք է հստակություն մտցնի նրա մեղսունակության գործում: Դացւիկը մեղադրվում է ավազակային հարձակման եւ եկեղեցի այրելու մեջ: Ավելի վաղ երկու դատարաններ նրան մեղսունակ էին ճանաչել:

Ոստիկանությունը Դացիկին ձերբակալել էր 2010թ. Օսլոյում, երբ նա փորձում էր քաղաքական ապաստան ստանալ Նորվեգիայում:

Մինչեւ 2011թ. մարտ նա գտնվում էր Նորվեգիայում, իսկ 2010թ. Օսլոյի դատարանը նրան դատապարտել էր 8 ամսվա ազատազրկման: Այնուհետ Դացիկին արտաքսել էին Ռուսաստան:

Մեղսունակության մասին նոր փորձաքննությունը պետք է ավարտվի մինչեւ մայիսի 28-ը` հերթական դատալսման օրը: