Ֆրանսիայում կալանավորվել է ենթադրյալ սերիական մարդասպանը` հանցակցի հետ, մոտոցիկլով: Հիշեցնենք, որ թուլուզյան հրաձիգ Մոհամեդ Մերային ոչնչացնելուց հետո, Ֆրանսիայում եւս մեկ մարդասպան է հայտնվել մոտոցիկլով, ով հասցրել է սպանել 4 մարդու:
Կասկածյալներից մեկը 33-ամյա մի տղամարդ է յոնի Պ. Անունով: Ոստիկանները ականատեսներ նկարագրությամբ, գտել են նաեւ մոտոցիկլը, որով տեղաշարժվել է սերիական մարդասպանը:
Երկրորդ ֆիգուրանտի մասին դեռ ոչինչ չի հաղորդվում, բայց նա ձերբակալվել է ապրիլի 15-ի առավոտյան:
Ոստիկանության տվյալներով, ձերբակալված չարագործները առնչություն ունեն առնվազն 4 սպանության, որոնք կատարվել են Փարիզի արվարձաններում:
Հանցագործությունները կատարվել են Էսսոնի դեպարտամենտում 2011-ի աշնանից մինչեւ 2012-ի ապրիլի 5-ը:
Սպանության զենքը բոլոր 4 դեպքերում էլ եղել է ավտոմատ ատրճանակը` 7,65 մմ տրամագծով:
Սպանությունների դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, բայց իշխանություններն արդեն հայտարարել են, որ ձերբակալվածների եւ վերջերս «վնասազերծված» «թուլուզյան հրաձիգի» միջեւ որեւէ առնչություն չկա, հաղորդում է NEWSru.com-ը:
Յոնի Պ.-ն սկզբում խոստովանել է մեկ քրեական դրվագում իր մասնակցությունը, սակայն հետո հրաժարվել է բոլոր ցուցմունքներից եւ հիմա հերքում է իր մասնակցությունը բոլոր 4 դրվագներով:



























