Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, թե Galaxy սերիայի նոր սարքավորման շնորհանդեսը կայանալու է մայիսի 3-ին, Լոնդոնում: Ամենայն հավանականությամբ, դա կլինի ֆլագմանային սմարթֆոն, որը կդառնա մեծ հեղինակություն վայելող Galaxy S II-ի ժառանգորդը: Ընկերությունն առայժմ հրաժարվել է մեկնաբանել, թե ինչ սարքավորում է ներկայացնելու, չի բացառվում, որ ներկայացվի նոր սարքերի մի ամբողջ շարք:

Նախնական տեղեկություններով, նոր սմարթֆոնը կստանա մեծ` 4,6 դյույմանոց էկրան` ներկայիս 4,3-ի փոխարեն: Նման մեծ էկրան տեղադրված է Galaxy Nexus ֆլագմանի վրա:

Որոշ աղբյուրն եր պնդում են, որ ֆոտոխցիկը կունենա 16 մեռգապիքսել հզորություն եւ կհայտնվի անլար լիցքավորման սարք:

Samsung Galaxy S II-ը թողարկումից հետո վեց ամիս շարունակ եղել է ամենաճանաչված  Android-սմարթֆոնը: