ԱՄՆ Սիլիկոնային հովտի գիտնականները մշակել են նոր ծառայություն` Tacocopter-ի գաղափարը, որը կօգտագործեն ռադիոկառավարվող ուղղաթիռները` մեքսիկական սննդի առաքման համար, հաղորդում է Kedem-ը:
Անհրաժեշտ է միայն պատվեր տալ սմարթֆոնի միջոցով եւ տրամադրել կոորդինատները: Մի քանի րոպե անց ուղղաթիռը կհասցինի թարմ պատրաստված տակոն, այն կնետի եւ կշարունակի թռիչքը` այլ պատվերներ կատարելու համար:
Նախագծի գործարկման համար մնացել է լուծել մի քանի հարց` ինչպես պատվերը մտցնել շենք. մասնավորպես` ինչպես պետք է ուղղաթիռները խուսափեն թռչուններից, լարերից, պատշգամբներից եւ ինչպես կանխել պատվիրատուների կողմից ուղղաթիռների գողությունը:




























