Ամստերդամ թռչող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի օդանավը Հոլանդիայի օդային տարածքում դիմավորել են ռազմական օդանավերը եւ ուղեկցել մինչեւ օդանավակայան:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Հոլանդիայի թագուհու հրավերով  Ամստերդամ ժամանած Թուրքիայի նախագահին ուղեկցում են Թուրքիայի`ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, Գյուղատնտեսության նախարարն ու մոտ 100 թուրք գործարար:

Նշենք, որ Գյուլի այցից առաջ Հոլանդիայի ազգայնական պատգամավոր Գիրթ Վիլդերսը Գյուլի այցի դեմ ակցիա էր սկսել` «Գյուլ, մնա տանը» (Gul stay home) կարգախոսով:

Հոլանդիայում ապրող հայերը, քրդերը, ասորիները եւ ալեւիները եւս պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել Թուրքիայի նախագահի այցի դեմ: