Հայտնի «Ջեյմս Բոնդ» ֆիլմաշարքի հերթական` 25-րդ ֆիլմի նկարահանումների մի մասն անցնում է Ստամբուլում:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Ստամբուլի հայտնի «Փակ շուկայում» նկարահանման ժամանակ «Ջեյմս Բոնդ»-ի դերակատարը մոտոցիկլետով վթարվել է` հարվածելով 330-ամյա պատմական խանութ-տաղավարին:
Խանութ-տաղավարի վարձակալը նշել է, թե շինությանը զգալի նյութական վնաս է հասցվել, իսկ ֆիլմը նկարահանողները չեն էլ հետաքրքրվել հասցված վնասի չափով: Նա շեշտել է, թե վնասի հետ կապված բողոքով դիմել է ոստիկանություն:




























