Թերթը գրում է, որ Ոստիկանության տոնը, ի տարբերություն նախորդ տարիների, երեկ բավականին համեստ է նշվել: Հանդիսավոր նիստից հետո վերնախավը, ավանդական ճոխ կերուխումի փոխարեն, մասնագիտական տոնը շատ նեղ շրջապատով է նշել ռեստորաններից մեկում:
«Հիմնական ճոխությունը եղել է պարգեւների ու խրախուսանքների շռայլությունը: Ի թիվս մի շարք ոստիկանների, մեդալ է շնորհվել նաեւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Ի դեպ, ուշագրավ է եղել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքը:
Մեր տեղեկություններով, Երիցյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե հավակնում է ոստիկանապետի պաշտոնին, բացատրական ելույթ է ունեցել՝ ընդգծելով, որ ինքն ու ոստիկանության ներկայիս պետ Վովա Գասպարյանը շատ լավ ընկերներ են, ինքն էլ ընկերոջ պաշտոնի վրա աչք չունի»,- գրում է «Հրապարակը»:




























