Մոսկվայի հարավում ապրիլի 17-ի գիշերը շենք է փլուզվել, որը կառուցվում էր «Գրեյֆեր փորձարարական գործարան» ՍՊԸ-ի տարածքում: Փլուզման հետեւանքով  զոհվել է մեկ մարդ, տուժել` 11-ը, նրանցից 10-ը տեղափոխվել են հիվանդանոց: Երկու աշխատողների վիճակը գնահատավում է որպես ծայրահեղ ծանր:

Տուժածների մեծ մասը 19-25 տարեկան  են, նրանց մոտ ախտորոշվել են գանգուղեղային վնասվածքներ եւ աչքերի վնասվածքներ:

Կառուցվող հինգ-վեցհարկանի շենքի փլուզման մասին լուրն ստացվել էր 01:45-ին:

Իրավապահ մարմինների աղբյուրն «Ինտերֆաքսին» հայտնել էր, որ փլուզման շառավիղը կազմել է 2800 քառակուսի մետր: Ըստ նրա տվյալների` փլուզման խորությունը շուրջ  8-10 մ է:

Life News հրատարակչությունը բերում է տուժածների եւ զոհվածների ցուցակը: Ըստ անունների` կրկին տուժել են ԱՊՀ-ից եկած աշխատողները:

Աբդուլաեւ Ռամիշ Բահրոնովիչ, 25 տարեկան

Աբերանուլով Ջումա Թուրաեւիչ, 24 տարեկան

Աշուրով Ասլիդին Ումարովիչ, 17 տարեկան

Աշուրով Սահրեթդին Ումարովիչ, 21 տարեկան

Իքրոմզադա Նուրիդին Փազլեթդինովիչ, 22 տարեկան

Իսմուրադով Փարվի, 27 տարեկան

Մամինով Օհաբեկ Շերալիեւիչ, 22 տարեկան

Մուստաֆաեւ Ուլմաս Ահմաշեեւիչ, 19 տարեկան (հրաժարվել է հիվանդանոցից)

Անանուն (զոհվել է, տեղափոխվել է դիահերձարան)

Դեդիխ Սերգեյ Գենադյեւիչ, 29 տարեկան

Ումարով Ասլան Ֆարհոդովիչ, 36 տարեկան

Հալիլով Քամրան, 18 տարեկան