Թերթը գրում է, որ ապրիլի 16-ին Մարալիկում նախատեսված հանրահավաքին դաշնակցականներն այդպես էլ չժամանեցին:
«Մոտ 15-20 մարալիկցի, որոնք եկել էին հանդիպման, սպասելով շուրջ մեկ ժամ, ցրվեցին նրանից հետո, երբ նրանց տեղեկացրին, որ դաշնակները չեն գալու անհայտ պատճառով, իսկ հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է:
Մինչ այդ դաշնակների հանդիպում էր տեղի ունեցել Արթիկում եւ մի շարք մոտակա գյուղերում: Ըստ Մարալիկում տարածված լուրերի` հանդիպումների ընթացքում ունեցած հյուրասիրությունների պատճառով էր, որ դաշնակցության դելեգացիան ի վիճակի չեղավ հանդես գալ մրալիկցիների առջեւ եւ հանգստանալու կարիք ուներ:
Ի դեպ Արթիկում Արմեն Ռուստամյանը խոսում էր ժողովրդավարության մասին: Առավել քան տարօրինակ է, որ այն կազմակերպությունը, որը տարիներ շարունակ առնչվում էր սպանությունների դեպքերի եւ տեռորիզմի մեղադրանքների հետ եւ որի անդամները մինչ օրս երդվում են զենքի վրա, այսօր բարբաջում է ժողովդավարության անհրաժշտության մասին»,- գրում է «Իրավունք» թերթը:




























